ԼրահոսԿԱՐԵՎՈՐ

Հրապարակվել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը, հայտնի է նրա անունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը։

Նշվում է, որ ձերբակալվել է 1983 թ. ծնված Գագիկ Աշոտի Ոսկանյանը։ Նա վիրավորում է ստացել։

Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:

Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button