
Թբիլիսին դիվանագիտորեն Ադրբեջանին է փոխանցել, որ վերջինս չպետք է միջամտի Հայաստանի հետ իր հարաբերություններին։
«Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտագործել իրենց տարանցիկ գործառույթը»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի պնդումները Փոթի նավահանգստով Ֆրանսիայից Հայաստան զենք մատակարարելու վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել սովորական զենք և զինամթերք, որը թույլատրված է միջազգային պայմանագրերով։
Комментарии