ԼրահոսՔաղաքական

«Լավ ենք անում»․ Գագիկ Մելքոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հակիրճ անդրադարձավ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին հարցին՝ պատգամավորը արձագանքեց․ «Լավ ենք անում, չենք մասնակցում»։

Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ի նախատեսված ՀԱՊԿ-ի նիստին։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button