Լրահոս
Հատուկ օպերացիա է իրականացվել «օրենքով գողեր»-ի դեմ. կա 18 բերման ենթարկված

Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչությունը «քրեական աշխարհ»-ի և «օրենքով գողեր»ի դեմ գործողություն է իրականացրել Թբիլիսիում, Աջարիայում, Գուրիայում, Սամեգրելոյում և Շիդա Քարթլիում։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Նշվել է, որ ձեռնարկված օպերատիվ համալիր միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 18 անձ, ովքեր եղել են հանցավոր աշխարհի անդամներ։
Պարզվել է, որ ձերբակալվածները կապված են եղել երկրից դուրս քրեական հեղինակությունների հետ, նրանց ցուցումով մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը և ստացել ապօրինի եկամուտներ։
Նշվում է, որ գործողության ընթացքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հրազեններ, թմրանյութեր, գումար, ինչպես նաև համակարգիչներ և բջջային հեռախոսներ։
Комментарии