Լուրեր ՏավուշիցԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզպետն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Դիլիջան և Իջևան համայնքների ղեկավարները:
Մարզպետը ներկայացրել է վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։
Դեսպան Քրիստինա Քվինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button