Լրահոս

Ռուսական շտաբ են պայթեցրել,սպաներ են զոհվել

Շաբաթ օրը Ռուսաստանի կողմից բռնազավթված ուկրաինական
Մելիտոպոլ քաղաքում պայթեցվել է ռուսական շտաբը։ Պայթյունի
հետևանքով զոհվել է երեք ռուս սպա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի
պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական
վարչությունը։
Ռուսներն այս շենքում հիմնել են իրենց շտաբը։ Շտաբի վրա
հարձակումն իրականացվել է ռուս սպաների հանդիպման ժամանակ։
«Օկուպանտների շտաբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
ռուսական գվարդիայի առնվազն երեք սպա է զոհվել։ Հակառակորդի այլ
կորուստների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում է
ուկրաինական հետախուզությունը։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button