ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հետընթաց վարող «յաշիկի» վարորդները հայտնաբերվել են

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, 2 «յաշիկի» վարորդներ, իրենց վեր դասելով օրենքից, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի պատճառով երթևեկությունը գրեթե 1,5 կմ-ից ավելի կաթվածահար էր եղել, հայտնում է Shamshyan-ը։
Պարեկների կողմից Արագածոտնի մարզի եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերվել են վարորդները, որոնք ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները եղել են 30-ամյա Վաղարշակ Մխեյանը և 36-ամյա Միսակ Հակոբյանը։
Պարզվել է, որ նրանցից մեկի ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, մեքենաներից մեկն էլ վարձույթից վերցված է եղել․ վարորդներից մեկի վարորդական իրավունքը կասեցվել է։
Комментарии