ժամանց

Արտաշ Ասատրյանը Արուս Կավկազին շքեղ ծաղիկներ է նվիրել

Օրեր առաջ սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան 17-րդ տարելիցն էր: Օրեր առաջ Մոսկվայում կայացավ Արամ Ասատրյանին նվիրված համերգային մեգա շոու ծրագիր, որին մասնակցելու էին գնացել մի շարք արտիստներ Հայաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից:

Համերգի ավարտից օրեր անց Արտաշն հյուրընկալվել է հայտնի բլոգեր Արուս Կավկազի տանը, ում համար շքեղ ծաղիկներ է գնել:

Նշենք, որ Արուսն էլ օրեր առաջ նշել էր, որ ամեն գնով ներկա է լինելու մեգա համերգին և այդպես էլ եղավ:

Խոսելով համերգի մասին նաև հավելենք, որ երկրպագուների աչքից չէր վրիպել,որ Տիգրան Ասատրյանը չի մասնակցել այս համերգային երեկոյին, ինչն էլ կասկածների տեղիք էր տվել, որ եղբայրները կրկին վիճել են:

StarNews-ը խոսել էր Տիգրան Ասատրյանի հետ`պարզելու համար արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը և ինչն է պատճառը, որ Տիգրանը չի մեկնել Մոսկվա`մասնակցելու իր հայրիկի 70-ամյակին նվիրված համերգին:

«Շատ լավ կլիներ, որ կարողանայի ներկա լինել, շատ հարգելի է իմ բացակայությունը, ամեն ինչ չէ, որ կարելի է հանրայնացնել, քանի որ հնարավորության դեպքում թիվ մեկ ներկան հենց ես կլինեի»,- մեզ հետ զրույցում նշել է Տիգրանը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button