ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նորից հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա

Այսօր հաղորդում տվեցի ոստիկանության բաժնում՝ երեկ ինձ վրա նոր հարձակման փորձի մասին, որը նորից կանխվել է իմ կողմից: Այս մասին Facebook-ի իր էջւմ գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Նախապես ասեմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է ու անհանգստանալու կարիք չկա:
Հարձակման փորձը անմիջական կապ ունի երեկվա իմ նկարահանած թիվ 50 մանկապարտեզի հետ, որի կապալառուն է «Էլդոգար» ընկերությունը, որն էլ իր հերթին մտերիմ կապերի մեջ է քաղաքապետարանի շին. բարեկարգման պետ Խորեն Գրիգորյանի հետ»,.- ընդգծել է նա:
Комментарии