ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Chevrolet-ը վրաերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկներից մեկին, ապա բախվել վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին:
Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Комментарии