ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շմոլ գազից մի ամբողջ ընտանիք է թունավորվել. հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան, Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական  կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:

Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական  տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտե:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button