ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Բաբայանը պարզաբանել է՝ ով է իրեն լիազորել Բաքվի բանակցությունը

Ես ավելի վաղ ասել էի ԼՂ իշխանություններին, որ ունակ չեն կառավարել, և պետք է հեռանան: Էդ մարդիկ իրենց ամբիցիաներով երկիրը հանձնել են: Դա փաստ է, չեն կարող հերքեն:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մարդիկ հանցագործ են և պետք է պատասխան տան (նկատի ունի Սավել Շահրամանյանին): Երկիրը թալանել, կերել են, պետք է օրենքին պատասխան տան: Հիմա Ղարաբաղ չկա, արխիվը վառած է, իրենց խելով ոչ ոք չի կարող իրենք քննի:

Բաքուն մինչև պատերազմը պատրաստ է եղել իմ առաջարկներ փաթեթը քննարկելու հետ»,- ասել է Բաբայանը:

Ով է Սամվել Բաբայանին լիազորել Բաքվի հետ բանակցություններ վարել: Եվ ինչու Ադրբեջանը չի ուզում Լեռնային ՂԱրաբաղի խնդիրը քննարկել Հայաստանի հետ:

«Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը: Այսինքն Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին խնդիրը և պատրաստ չէ քննարկել ՀՀ-ի հետ: Սա այլ հարց է:

Իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրած ղեկավարով բանակցում է Ադրբեջանի հետ՝ դա այլ հարց է:

Արցախի սահմանաադրությամբ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Բաբայանիս տվել է բանակցելու հնարավորություն և դրա մասին ես ասել եմ ժամանակին պառլամենտում Արայիկ Հարությունյանի ներկայութմաբ: Բոլորը լսել և ձայն չեն հանել:

Շրջվել են Հարությունյանը, նա գլխով ասել է այո, դրանով ավարտվել է:

Հիմա ի՞նչ է պատահել  5-րդ շարասյուը ինչի է էդպես գոռգոռում, հիվանդացե՞լ է»,- պատասխանել է Բաբայանը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button