ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե մեղմացուցիչ հանգամանք համարենք այն, որ խոսքը զոհվածի մոր մասին է, նույն տրամաբանությամբ ծանրացուցիչ հանգամանք է այն, որ տուժողը պատերազմի կամավոր է 

Ֆեյսբուքյան օգտատեր Հրայր Մանուկյանը գրել է․ «Եթե Աշոտ Փաշինյանին առևանգողները խիստ չպատժվեն, հանրությունը դրա համար թանկ գին կվճարի։ Իշխանությունից դժգոհ ու ագրեսիվ այլ մարդիկ ևս հետագայում նմանատիպ փորձեր կանեն (չկա հանրություն, որ նման մարդիկ չլինեն)։ Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ստիպված կանցնեն պետական պահպանության տակ, կմեկուսանան լայն հանրությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Սա աղջիկ փախցնելու կամ կենցաղային հողի վրա արված սովորական առևանգում չէ, այլ հանրային վտանգավորության համեմատաբար բարձր աստիճանի իրավախախտում։ Եթե մեղմացուցիչ հանգամանք համարենք այն, որ խոսքը զոհված զինծառայողի մոր մասին է, ապա այդ նույն տրամաբանությամբ ծանրացուցիչ հանգամանք է այն, որ տուժողը ինքը պատերազմի կամավոր է, վտանգավոր տեղերում կռված»։ 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button