ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «ռուսներին քշել» իր տարածքից

Ռուսաստանը բացահայտ սադրանք է համարում Հայաստանի հասցեին ԱՄՆ-ի կողմից իր տարածքից ռուսներին «քշելու» և անվտանգության ապահովման հարցում օգնելու առաջարկները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության կայքում։

«Գիտեմ, որ հայերին, — մենք այդպիսի տեղեկություն ունենք, — նա (ԱՄՆ-ն) ասում է, թե եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ», — նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button