ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներրի կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը ու շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Շուտով հայտարարություն կլինի Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա օրակարգում։ Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱԿՊ-ի անդամ երկիր և ունենալով պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների, դեռևս կա այդ հույսը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական, ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են նորից վերսկսել»,- ասաց նա։

Մնացական Սաֆարյանը հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինությունը, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button