ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով 5 տուժածից 4-ը հոսպիտալացվել է

Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Audi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Շտապօգնության բժիշկները 5 վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 4-ին տեղափոխել հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց գնալուց:

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի, սակայն քիչ ուշ՝ բացվել:

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button