ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք․ ոստիկաններն ու պարեկները պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել են նռնակով զինված տղամարդուն

Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ ոստիկաններն ու պարեկները պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել են նռնակով զինված տղամարդուն, ով սպառնում էր պայթեցնել

Shamshyan.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Համլետ Մ․-ն է, ով ունեցել է ընտանեկան խնդիրներ, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է, նա նռնակը պայթեցներ։

Այս պահին դեպքի վայրում են գտնվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։

Նռնակը սեփական տան բակում է, և 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Ռաֆիկ Մաթևոսյանն ու Երվանդ Առաքելյանը սահմանազատել են տարածքը և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՓԾ սակրավորները։

Դեպքի փաստով Ոստիկության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button