ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձը հայտնվել է բնակելի տներից մեկում

Մայիսի 6-ին ժամը 13:41-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։ Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։ Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը ակտիվանում են հիմնականում մայիս ամսին: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։ Ինքնուրույն, ձեռքի միջոցներով մի’ փորձեք բռնել կամ սպանել սողունին, հետևանքները կարող են անդառնալի լինել։ 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button