Լրահոս

13 հազար դոլարի կոշիկ են գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի

Պերուի Ուանկայո քաղաքում երեք մարդ ներխուժել է խանութ և այնտեղից գողացել ավելի քան 200 սպորտային կոշիկ, սակայն բոլորը՝ աջ ոտքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Խանութի տիրոջ գնահատմամբ՝ գողոնի արժեքը կազմել է ավելի քան 13 հազար դոլար՝ չնայած գողերը չեն կարող դրանք վաճառել:

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողության պահը: Չարագործները կեսգիշերին կոտրել են խանութի կողպեքը և եռանիվ հեծանիվի օգնությամբ տարել կոշիկների տուփերը:

«Մենք դեպքի վայրում հավաքել ենք փաստերը: Այս գողության հետ կապված արտասովոր է այն, որ գողացվել են միայն աջ ոտքի կոշիկներ: Տեսաձայնագրության և մատնահետքերի օգնությամբ մենք կկարողանանք գտնել այս անձանց», – մեջբերում է BBC-ն տեղի ոստիկանապետ Էդուան Դիասի խոսքերը:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button