
Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ նշել է, որ կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։
«Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև նշել է, որ բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց են տալիս, որ մոտենում են համաձայնության։
«Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին։
Իմ ընկերների` Հայաստանի և Ադրբեջանի նախարարների կամքը ոգևորիչ է։ Սա բարդ գործ է, բայց բազմաթիվ դժվարին մարտահրավերների հաղթահարման հարցում առկա է հանձնառություն ու վճռականություն, և մենք մոտ ենք վերջնական համաձայնությանը»,- ընդգծել է Բլինքենը։