ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկեք սուրճ խմենք․ Սոթքի համայնքապետը վստահեցնում է՝ ամեն ինչ լավ է

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, թե իրավիճակը լարված է նաև Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում։ Մեր աղբյուրներն էլ հայտնում էին, որ այսօր կեսօրից հետո Սոթքի հատվածում է լարված եղել, ինչը սակայն, ՊՆ-ն հերքեց՝ նշելով, որ Վարդենիսի ուղղությամբ իրավիճակը հանդարտ է։

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ևս MediaHub.am-ին հայտնեց, որ իրենց մոտ խաղաղ երեկո է։

«Եկեք սուրճ խմենք»,- առաջարկեց նա։

Հարցին, թե արդյո՞ք կրակոցներ չեն եղել, նա պատասխանեց, որ կրակոցների մասին հարցերը պետք է ուղղենք ՊՆ-ին։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button