ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բերդի համայնքապետը հերքում է. Հրապարակը կեղծիք է տարածել

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի խոսքով՝ Բերդում կրակոցներ չեն հնչել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
«Մեզ մոտ բոլորովին հանգիստ է։ Ես դեռ աշխատանքի վայրում եմ, նման բան չկա, բայց բոլորս էլ զգոն ենք։ Խնդրում եմ՝ կասեցրե՛ք ապատեղեկատվությունը»,– նշեց նա։
Ըստ նրա՝ կրակոցների մասին ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում․ «Ես որևէ լրատվամիջոցի չեմ ասել, որ Բերդում կրակոցներ են։ Փորձում եմ հասկանալ՝ ով է իմ անունից տարածել նման տեղեկատվություն»,– ասաց նա։
Լուրը Բերդի համայնքապետի անունից տարածել էր Հրապարակ.ամ կայքը:
Комментарии