Լրահոս
Հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:
Комментарии