Կրակոցներ Երևանում․ ամուսնիը կրակելէ կնոջ ապա իր ուղղությամբ

Shamshyan.com. Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։
Նշված տան մոտ հայտնաբերել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։ Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։ Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել իր վրա»։