ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար. Hyundai Elantra-ն գլխիվայր շուռ է եկել. ընտանիքի 5 անդամներ, այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button