Լրահոս
«Որդերից անձրև» է տեղացել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Լյաոնինգ նահանգում որդերի «անձրև» է տեղացել։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով սոցցանցերի տեղեկատվությանը։
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեւում են որդերով պատված կայանված մեքենաները: Mother Nature Network գիտական ամսագիրը ենթադրել է, որ որդերն ընկել են մեքենաների վրա ուժգին քամուց քշվելուց հետո:
Պարբերականը նշում է նաեւ, որ նման երեւույթ տեղի է ունենում փոթորիկից հետո։ Մեկ այլ վարկած էլ ենթադրում է, որ որդերն իրականում ծաղիկներ են, որոնք նման են թրթուրներին։
Տեսանյութն՝ այստեղ
Комментарии