ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սյունիքում վթարի ենթարկված երեխաներն ունեն կոտրվածքներ. 3 մեծահասակի վիճակը ծանր է

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնում են ԱՆ-ից:
Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Комментарии