ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը. այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button