ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը բերման է ենթարկվել

Civic.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետարանից բերման է ենթարկվել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

Իրավապահները խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել են համակարգիչն ու այլ փաստաթղթեր։

Խուզարկության մասին լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին քաղաքապետարանի լրատվական բաժնից՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ խուզարկությունը կատարվել է covid-ի դեմ պայքարի ծրագրում չարաշահումների գործով։ Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button