ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքական

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

Ինչպես հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button