ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ և դանակահարություն․ վիճաբանությունն ավարտվել է փոխադարձ կրակոցներով

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ 

Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին երորդականի, աջ սրունքթաթային հոդի առաջնային և դրսային մակերեսների, ձախ ազդրի դրսային մակերեսի հրազենային, կոտորակային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Նորիկ Ի․-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, կեսգիշերն անց Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի դարպասների դիմաց կրակել են Նորիկ Ի․-ի ոտքին, պատճառելով վնասվածքներ։

Պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 23։40-ի սահմաններում Ոսկետափ գյուղում գյուղացիներին հայտնի գյուղի գծերի հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Ք․-ի և Նորիկ Ի․-ի միջև կենցաղային հարցերի ծուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Նարեկ Ք․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Նորիկ Ի․-ի ձեռքին, որից հետո կարճ ժամանակ անց Նարեկ Ք․-ն մոտեցել է Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու 50/1 հասցեի մոտ և շարունակել վիճաբանել Նորիկ Ի․-ի հետ։ 

Այդ ընթացքում Նարեկ Ք․-ն իր մոտ եղած ողորկափող հրացանից 2 կրակոց է արձակել, իսկ Նորիկ Ի․-ն իր մոտ եղած «Իժ» 12 տ/չ ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Նարեկ Ք․-ի ուղղությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Նարեկ Ք․-ին և հանցագործության գործիք՝ հրացանները հայտնաբերելու ուղղությամբ։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button