ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Երևանում․ 2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից ցած է ընկել ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մնոյանի գլխավորությամբ։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button