Իջևան դարձած Քարվանսարայի հիմնադիր տոհմերն իրենց ենթաճյուղերով. Իսրայելյաններ

Սրեյլանք-տոհմի ավագ Իսրայելի պատվին
Սերգեյ Խորենի Իսրայելյան 1937-2003թթ.- կինոգործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ: 1965-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված նշանակալի գործերից են Եռանկյունի, Խաթաբալա, Նահապետ, Կտոր մը երկինք գեղարվեստական ֆիլմերը:
Որպես ռեժիսոր նկարահանել է Գիքոր, Սպիտակ անուրջներ, Պատանդներ կինոնկարները:
Արժանացել է ՀՀ պետական, լավագույն օպերատոր մրցանակներին, Մովսես Խորենացի մեդալին:
1978-1997թթ. եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար և նախագահ: Դասավանդել է Երևանի բուհերում:
1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության գծով հանձնաժողովի մշտական անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր։