ԼրահոսՔաղաքական

«Ալիևը սկսել է «փորել» իր գերեզմանը». իրանական տելեգրամ ալիքներ

Իրանական թելեգրամ-ալիքները պնդում են՝ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ «Մոսադը», Ադրբեջանում մասնաճյուղ է բացել։

Նշվում է նաև որ Ադրբեջանում իսրայելական շտաբի ստեղծման աշխատանքները ևս ավարտվել են: Ադրբեջանական ռազմական օդանավակայանը տրամադրվել է Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու նպատակով։

Իրանական աղբյուրների պնդմամբ՝ այսուհետ Իսրայելը Իրանի դեմ կգործի Ադրբեջանի տարածքից։
Ավելի վաղ, իրանական լրատվականները կոչով դիմել են Ադրբեջանի ժողովրդին՝ թույլ չտալ Ի. Ալիևի Ադրբեջանը դարձնել գործիք Իսրայելի ձեռքում, ինչը կհանգեցնի տխուր հետևանքների։

«Ադրբեջանը գնում է Ուկրաինայի ճանապարհով… Ալիևը սկսել է «փորել» իր գերեզմանը»,- զգուշացնում են իրանական թելեգրամյան ալիքները։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button