ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԻՄՊԼԱՆՏԻ ՓՈԽԱՐԵՆ ՌՈՒԶԱՆՆԱՆ ՍՏԱՑԵԼ Է «ՊՈԵԶԻ ԳԻԾ» ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉՈՒՄ

2008 թվականին Ռուզաննա Հովհաննիսյանը ատամների իմպլանտացիայի վիրահատություն է անցել բժիշկ Արթուր Պապիկյանի մոտ։ Նա Մոսկվայում տեսել էր իմպլանտներ, որոնք համարյա չեն տարբերվում բնական ատամներից, և կարծել է, թե Երևանում էլ է այդպես։ Բայց իմպլանտի փոխարեն Ռուզաննան Հովհաննիսյանը ստացել է «պոեզի գիծ»՝ մետաղական կոնստրուկցիա բերանի խոռոչում, որը շամպայնի խցանի նման մետաղական լարով փաթաթել են ատամներին։

Ռուզաննային բժիշկը խաբել է, ասել է, որ նա այլևս իմպլանտներ է կրում։ «1960-1970 թվականների մոդել է դրել», — ասում է Ռուզաննան, որին նոր ատամները տանջանքներ են պատճառել 15 տարի շարունակ։ «Բերանիս մեջ մշտապես թարախ է, ոչ մարդու հետ կարող եմ նստել, խոսել, ոչ կարող եմ հյուր հրավիրել։ Դեմքս այտուցված է, ունեմ ցավեր», — ասում է տիկինը։

Մոսկվա է գնացել, Երևանի բժիշկների հետ է խոսել, խնդրելով, որ հանեն ատամների միջի մետաղները, սակայն ոչ մի բժիշկ, ըստ Ռուզաննայի, նրա արդեն փչացրած լնդերն ու ատամները կրկին վիրահատելու պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։

«Գնացի, գտա Արթուր Պապիկյանին, նա արդեն աշխատում էր Միքայելյան հիվանդանոցում, ասեցի՝ ես վամպիրի նման եմ ման գալիս», — ասել է նա բժշկին։ Բայց բժիշկը չի ցանկացել հանել մետաղական կոնստրուկցիաները։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, գնացեք։ Ռուզաննան 2021 թվականին դիմել է դատարան, պահանջելով, որ հեռացնեն արհեստական ատամները և վերադարձնեն իր նախկին տեսքը։ «Դատարանում բժիշկ Արթուր Պապիկյանը ընդհանրապես հրաժարվեց, որ ինքն է արել վիրահատությունը։ Ես  խնդրում եմ, որ գոնե հիմա նա ուղղի իր արածը։ Գլուխս ուռած, ես չեմ կարողանում հաց ուտեմ, սա ինձ մոտ մշտական վիճակ է», — ասում է Ռուզաննա Հովհաննիսյանը։ Նրան առաջարկել են հանել բերանի երկաթները, սակայն նա չի համաձայնել։ «Հասկանո՞ւմ եք, ես այդ դեպքում առհասարակ չեմ կարողանա ապացուցել, որ նման բան է եղել ինձ հետ», — ասում է  նա։ Բժիշկ Պապիկյանի դեմ դատական գործընթացը նրա կյանքի գործն է դարձել։

Բժիշկ Արթուր Պապիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չի հիշում նման պացիենտ։ «2008 թվականից հետո 15 տարի է անցել, ինչպե՞ս կարող եմ հիշել բոլորին», — ասաց նա։ Բայց դատական գործ է գնում, չգիտե՞ք։ «Գիտեմ, իհարկե, կարդացել եմ այդ կնոջ նամակները։ Նա ասում է, որ իրեն 1950-ականների իմպլանտներ եմ դրել, բայց այն ժամանակ նման տեխնոլոգիա չկար։ Ես այդ կնոջը չեմ վիրահատել, նա սուտ է ասում, ես նման պացիենտ չեմ ունեցել», — «չորով» հերքեց Արթուր Պապիկյանը։ Ինչո՞ւ է տիկինը ստում, գնացել է դատարան` հոգեկան հիվա՞նդ է։ «Չգիտեմ, հնարավոր է», — ասաց նա։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button