ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե այդքան դուխ ունես, արի գնանք Շուշիում խոսենք»․ արցախցին՝ ադրբեջանցուն, որը պահանջել է ճանապարհը բացել

Ինչպես հայտնել էինք, արցախցիներն այսօր փակել էին Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորամասի տեղակայման վայրի մուտքը՝ պահանջով, որպեսզի խաղաղապահները կատարեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված պարտավորություններն ու արցախահայության անվտանգության ապահովումը։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպման պահանջն անպատասխան մնալուց հետո բնակիչները ճանապարհ փակեցին, ինչի ժամանակ  վիճաբանություն եղավ մեկ ադրբեջանցու հետ։

Զինվորական հագուստով այդ ադրբեջանցին ռուսերենով  պնդել է, որ ուզում է ճանապարհը շարունակել, սակայն բողոքի ցույց անողները մեքենաներով փակել են այն։ «Եթե այդքան դուխ ունես, արի գնանք Շուշիում խոսենք»,-ասել է միջադեպը նկարահանող հայ օգտատերը։ Լեզվակռիվը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Հայ ցուցարարներն ադրբեջանցուն փորձել են բացատրել, որ իրենք եկել են ոչ թե ՌԴ խաղաղապահներին վռնդելու, այլ պահանջելու, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները։ «Այն, ինչ դուք եք անում, ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ ճանապարհը բացեք, որ մթերքը տեղ հասցնեմ, ես սերժանտ եմ»,-ասել է ադրբեջանցին։ «Հա՜, որ փողդ ստանա՞ս»,-պատասխանել է Արցախի բնակիչը։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button