«Ցավոք սրտի, չի լինի». Մխիթարյանը՝ ազգային հավաքական վերադարձի մասին

Հայաստանի հավաքականի և Միլանի «Ինտերի» հայագի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գնահատել է իր հավաքական վերադառնալու հնարավորությունը։ Proffootball YouTube-ի եթերում լրագրողի հարցին՝ կլինի՞ 96-րդ խաղը, Մխիթարյանը ցավով նշել է, որ չի լինի․
«Չեմ զղջում իմ որոշման համար։ Ես միշտ իմ որոշումները ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով։ Չնայած՝ շատ դժվար է եղել այդ որոշումը ընդունելը, բայց ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն է, երբ զգացի, որ ժամանակն է։ Մանրամասն խնդիրների ու դետալների մասին կխոսեմ ֆուտբոլային կարիերայից հետո, չնայած, որ բոլորին հետաքրքիր է, որ հիմա լինի։ Բայց, կարծում եմ, ավելի լավ է, որ լինի հետո. ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ կբացատրեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, դա իմ երկրին, իմ ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում՝ հատկապես Թուրքիայի հետ և մնացած խաղերում, հաջողության հասնեն։ Ժամանակն է արդեն, որ ջահել սերունդը իր վրա պատասխանտվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականը իր ետևից տանել»,- ասել է Մխիթարյանը։