ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար. մեքենան մոտ 50 մետր գլորվել և հայտնվել է մոտակա ձորում. կա զոհ

Մարտի 5-ին` ժամը 23:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է։ Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button