ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթարի է ենթարկվել ճանաչված հաղորդավար Դավիթ Սարգսյանը

Շամշյան isphoto

image-link-copy

views-count28 դիտում article-date 13:17 05-03-2023

Շիրակի մարզում Hyundai Elantra-ով վթարի է ենթարկվել ճանաչված հաղորդավար Դավիթ Սարգսյանը. ավտոմեքենայում է եղել նաև ճանաչված մարզական մեկնաբան Երվանդ Հակոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենյամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեքպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են իրականացնում նույն դասակի պարեկներ Դավիթ Եսոյանն ու Սամվել Սարգսյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Շիրակի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Դ. Սարգսյանը ճանաչված հաղորդավար է: Նրա հետ ավտոմեքենայում է եղել նաև «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Երվանդ Հոկոբյանը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի կամ հայտնվեր ձորում, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը եթե ժամանակին կատարեր գոնե փոսալցման աշխատանքներ ապա թե՛ այս վթարը, թե՛ սրանից առաջ մյուս վթարները տեղի չէր ունենա: 

Այդ մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին վթարի հարևանությամբ ապրող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button