Լրահոս

Փլուզում Մոսկվայի շինհրապարակներից մեկում․ հայտնի է զոհի և վիրավորների մասին

Մոսկվայի արևմուտքում կառուցվող շենքում փլուզումից հետո մեկ մարդ զոհվել է, երկուսը հոսպիտալացվել են: Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ փլատակներում կարող են լինել նաև այլ մարդիկ։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում ՝ Լոբաչևսկի փողոցում գտնվող շինհրապարակում։

Մոսկվայի դատախազների նախնական տվյալներով՝ փլուզվել են փայտամածներն ու մետաղական կոնստրուկցիաները։ Փլուզման մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր։ Միջադեպի հետևանքով մարդ է զոհվել։ Եվս երկու տուժածներ հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի և վնասվածքների բնույթի մասին դեռ տեղեկություններ չկան։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button