ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Չինաստան, Հայաստան, Թուրքիա և Ուզբեկստան. պատժամիջոցների շրջանցման կետեր ՌԴ-ի համար. ԱՄՆ նախազգուշացումը

ԱՄՆ արդարադատության, առևտրի և գանձապետական դեպարտամենտները հինգշաբթի՝ մարտի 3-ին, համատեղ ծանուցում են տարածել ամերիկյան բիզնեսին համար՝ Ուկրաինայի հետ ՌԴ ագրեսիվ պատերազմի համար վերջինիս դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխարգելելու առնչությամբ։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ 

Գործարարները պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներն ու պատժամիջոցները չեղարկելու համար կիրառվող մարտավարություններից։ 

Ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «տարանցման կետեր»՝ «անօրինական կերպով սահմանափակված ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ուղղորդելու համար»:

«Բոլոր շերտերի ձեռնարկությունները պետք է պատասխանատու լինեն՝ իրականացնելով համապատասխանության խիստ հսկողություն», — ասվում է համատեղ ծանուցման մեջ:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button