Լրահոս

Ստամբուլի ֆինանսական կենտրոնում մեծ հրդեհ է բռնկվել

Ստամբուլի կառուցվող ֆինանսական կենտրոնում ՝ երկնաքերերից մեկում, այսօր հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 12:50-ին՝ Ումրանիե շրջանում:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ։

Ֆինանսական կենտրոնը կառուցվում է 2009 թվականից։ Նախատեսվում է, որ կենտրոնում կտեղակայվեն Թուրքիայի Կենտրոնական բանկը, Ստամբուլի բորսան, տարբեր բանկեր և ֆինանսական հաստատություններ։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button