
Rabota.ru և YuMoney ծառայությունների համատեղ ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսը չի ցանկանում մարտի 8-ին ներքնազգեստ ստանալ։
Բացի այդ, հարցվածների 36 տոկոսը հագուստն ու կոշիկները դասել է որպես ամենավատ նվերի շարքում, ևս 35 տոկոսը՝ լոգանքի միջոցների հավաքածուները: Լավագույն հնգյակը եզրափակում են ալկոհոլը (27 տոկոս) և խանութներում զեղչի կտրոնները (23 տոկոս), նշում են փորձագետները:
Միաժամանակ լավագույն նվերներ են ճանաչվել քաղցրավենիքները, ծաղիկները և նվերների վկայականները. դրանց օգտին քվեարկել է հարցման մասնակիցների համապատասխանաբար 49, 46 և 41 տոկոսը։ Նշվում է նաև, որ նվերների ամենահայտնի կատեգորիաներից մեկը՝ կոսմետիկան և օծանելիքը, զբաղեցրել է վեցերորդ տեղը ինչպես հակառեյթինգային, այնպես էլ ցանկալի նվերների վարկանիշում։