Լրահոս

Գոտիով խեղդամահ են արել «Sputnik V» պատվաստանյութի ստեղծողներից մեկին

Մոսկվայում մահացել է 48-ամյա վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով: Տեղեկատվությունը փոխանցում է regnum.ru-ն: 

Քննիչների տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել մարտի 2-ին Մոսկվայում։ Քննիչները կարծում են, որ 29-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ գոտիով խեղդամահ է արել բնակարանի տիրոջը և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ինչպես հայտնել է լրատվականը, գիտնականի վրա հարձակված տղամարդը բերման է ենթարկվել և հարցաքննվել։ Նշվում է, որ սպանվածը կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի ստեղծողներից մեկն է:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button