Լրահոս

Սգո ծառայության աշխատակիցը դիակների հետ «զվարճալի» տեսանյութեր է նկարահանել

Վլադիվոստոկի «Նեկրոպոլիս» քաղաքային թաղման ծառայության աշխատակիցը տեսագրել է մահացածների մարմինները և ծիծաղել նրանց վրա,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Տղամարդն այս ամենը, առանց ամաչելու, տեղադրել է համացանցում:

Տեսանյութը նկարահանվել է դեռեւս 2011 թվականին։ Աշխատակիցն ամբողջ այս տարիների ընթացքում շարունակել է ծաղրանքի ենթարկել դիակներին։

Վերջիվերջո բացահայտված հանգամանքների բերումով տղամարդն ազատվել է աշխատանքից։

«Նեկրոպոլիսի» ներկայացուցիչները ներողություն են խնդրել կատարվածի համար։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button