ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարբիում պարեկը մտել է բնակարաններ գողություն անելու. Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել

Կարբի բնակավայրում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։  Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում’ գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,–ասաց Աբրահամյանը։

Ըստ տեղեկությունների՝ գողության մեջ կասկածվող անձը պարեկային ծառայող է։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button