
Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը պատասխանատու է նշանակվել Ադրբեջանի, ՌԴ խաղաղապահների ղեկավարության և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ նպատակով Ռամին Մամեդովը 2023 թվականի մարտի 1-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում հանդիպել է Արցախի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի բնական պաշարների շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբի մեջ են մտնում բնապահպանության և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքային հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի փորձագետները։
Ադրբեջանական զլմ-ները ակտիվորեն տարածում են հանդիպման մասին հաղորդագրությունը` պնդելով, որ «հանդիպման ընթացքում նախնական քննարկումներ են անցկացվել Ադրբեջանի սահմանադրությանը և օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման վերաբերյալ։ Շփումները կշարունակվեն»։