ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Մարտիրոսյանը` Հայաստանում «TikTok» սոցիալական ցանցի փակման մասին

Վերջին շրջանում համացանցում լուրեր են տարածվում «TikTok» սոցիալական ցանցի Հայաստանում փակման վերաբերյալ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է այդ հարցերին:

Այս պահին ՀՀ–ում «TikTok»–ն արգելափակելու հիմքեր չկան։ Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ 2020 և 2022 թվականներին գրանցված երկու դեպքերն էլ կապված են եղել ակտիվ ռազմական գործողությունների հետ, քանի որ այդ ընթացքում կար տեղեկատվական արտահոսք հայկական ռազմատեխնիկայի տեղաշարժերի վերաբերյալ։

Ինտերնետ տիրույթում տարածվել է տեղեկություն այն մասին, որ մարտի 13-ից «TikTok» սոցիալական ցանցը Հայաստանում կարող է արգելափակվել, սակայն բլոգերները չեն նշում արգելափակման պատճառներն ու հիմքերը։

«Հայաստանում «TikTok»–ն արգելափակելու առթիվ հստակ տեղեկություն չունեմ, բայց նշեմ, որ նման լուրերի տարածման առթիվ կարող է լինել երեք տարբերակ։ Նախ` ոմանք ցանկանում են նման կերպ լայքեր հավաքել, երկրորդն այն է, որ շատ մարդիկ համացանցում զետեղված ցանկացած տեղեկություն համարում են հավաստի, եթե այն արդեն գտնվում է ինտերնետ տիրույթում, հետևաբար տարածում են, և երրորդ` շատ քիչ հավանական է, որ իրականում նման արգելափակումներ լինեն»,– պարզաբանեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որի ընդունման պարագայում կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածները և այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ և կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին։

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button