UncategorizedԼրահոս

Ալիևի դուստրերը նոր սկանդալի կենտրոնում

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սուլեյման Սուլեյմանլին «Թվիթերի» իր միկրոբլոգում արված հրապարակմամբ մեղադրել է Ալիևին և վերջինի ընտանիքին՝ ժողովրդից գողացված գումարներով այլ երկրներում ներդրումներ կատարելու մեջ:

«Այդ անամոթները կտրում են երեխաների նպաստները՝ իրենց սեփական երեխաների վրա ծախսելու նպատակով»,- գրել է Սուլեյմանլին:

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ, փաստաթղթավորված տվյալների համաձայն, Dubai’s Palm Island-ում գտնվող ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ Sofitel հյուրանոցային համալիրը պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին. հյուրանոցը ձեռք է բերել Sahra FZCO ընկերությունը (պատկանում է նախագահի դուստրերին):

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV-ն ևս մեղադրել էր Ալիևին և իր ընտանիքին՝ երկիրը կեղեքելու մեջ:

Լրատվամիջոցը, հղում կատարելով թուրքական «Oksijen» թերթին, հայտնել էր, որ Ալիևների ընտանիքին պատկանող «Pasha Holding»-ը ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքի ամենաարժեքավոր տուրիստական ընկերություններից մեկի՝ «Mandarin Oriental»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:

Այս պահին «Pasha Holding»-ը գործունեություն է ծավալում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում և Մոնտենեգրոյում:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button