ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 16․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 35/3 հասցեում գործող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երրորդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Комментарии